Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպումը։ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։
Այս մասին Հաջիևը հայտնել է X-ի իր էջում, փոխանցում է APA-ն։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում գնահատվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության շրջանակում գրանցված առաջընթացը, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, հետևողականորեն նպաստում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, այդ թվում՝ մասնակցելով միջազգային խաղաղապահ գործողություններին։
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը վերածվել է բազմակողմ գործընկերության՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում գործնական համագործակցությունն ու կարողությունների զարգացումը։
«Ադրբեջանը միացել է այս գործընկերությանը 1994 թվականին՝ պատերազմի և անորոշության պայմաններում։ Այսօր մենք ձեր առջև կանգնած ենք վերականգնված ինքնիշխանության, իրական խաղաղության և տարածաշրջանային պատասխանատվության աճող դիրքերից։ Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և գործնական համագործակցության վրա։ Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել այս գործընկերությունը՝ հանուն անվտանգ, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկասի»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Leave a Reply