Եթե բանը հասավ հանրաքվեի, իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի. Մուրազի

Written by

in

Ակնհայտ է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ընդ որում, ընտրություններից հետո իմ համոզումն է եղել, որ քաղբանտարկյալների թիվը ավելանալու է, որովհետև երբ իշխանությունը կարողանում է վերարտադրվել, ավելի լկտիանալու է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Politik.am–ի խմբագիր Բորիս Մուրազին։

«Ես կանխատեսել էի, որ եթե ընդիմությունը որևէ քայլ չձեռնարկի, ապա հերթով բոլոր առաջնորդներին կալանավորելու են։ Նախ ինչու հերթով, որովհետև ամեն անգամ որևէ քաղաքական միավորի առաջնորդի կալանավորում են, մյուս քաղաքական միավորները կարծում են, թե իրենց գուցե հերթը չհասնի և դա ըստ էության ջլատում է իրենց ուժերը։

Փաշինյանը հասկացել է հայաստանյան քաղաքական կյանքի տրամաբանությունը։ Մենք ցավոք սրտի կամ բարեբախտաբար ունենք քաղաքական համակարգ, որտեղ ուժերը ունեն շատ վառ երևացող ուղղակի առաջնորդներ, և այդ առաջնորդից ներքև ասենք գուցե մինչև հինգ-վեցերորդ տեղը իր մակարդակին ձգտող հանրային ընկալում ունեցող գործիչ չկա, և երբ դու մեկուսացնում ես առաջնորդին,իշխանության դեմ պայքարող քաղաքական ուժերի գործողությունների պլանն է փոխվում, եթե մինչև այդ իր դեմ էին պայքարում, կալանավորումներից հետո պայքարում են այդ մարդկանց ազատության համար, բայց սա սխալ մոտեցում է ընդիմության կողմից։ Ավելի լավ է ուժերը կենտրոնացնել իշխանության փոփոխության օրակարգի վրա և և այդ մարդիկ իշխանության փոփոխությունից հետո ավտոմատ ազատության մեջ կհայտնվեն»,–ասաց նա։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու օրակարգին, Մուրազին ասաց. «Մենք չենք ունենալու նոր սահմանադրություն, մենք ունենք Ալիևի սահմանադրություն ունենալու հավանականություն։ Իշխանությունը տարբեր գործիքներ կարող է գործադրել։ Ես չգիտեմ, ընդդիմության շարքերում արդյո՞ք չկան այդ վեց հոգին, որ կարող են քվեարկել։ Եթե բանը հասավ ընտրատեղամասերին, ենթադրում եմ, հասկանում եք, թե ինչպես կարող է ավարտվել ընտրական պրոցեսը։

Ասենք, ո՞վ կարող է ակնկալել, որ Վահագն Հովակիմյանը, Աննա Վարդապետյանը, քննչականի ղեկավարը, ԱԱԾ տնօրենը այլ ընտրություն են թույլ տալու։ Կոնկրետ չորս-հինգ մանդատ ընդդիմադիր ուժից ուղղակի խլեցին ուժային գործողությամբ, ի՞նչը պիտի խանգարի իրենց նկարել թիվ։ Դրա համար բանը չպիտի հասնի ընտրության, եթե հասավ ընտրության, ապա կարելի է գրեթե վստահ լինել, որ իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի։ Բայց այստեղ մի հարց էլ կա, եթե բանը հասավ ընտրության, ապա այդ իրավիճակի համար պատասխանատու են նաև ընդդիմադիր ուժերը, որոնք մանդատները վերցնելիս խոստացել են, որ այդ բանը չի հասնելու ընտրության»։

դիտվել է 26 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *