Գավառի դպրոցի տնօրեն Նինի Գուլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է պատմել դպրոցականների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս–Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով երկու տուժածներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Մահացածը Գավառի 15-ամյա բնակիչ Ռաֆայել Բ.-ն է, վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ.-ն։ Երկուսն էլ սովորում էին Գավառի ավագ դպրոցում և ընկերներ էին։
Գուլոյանը հայտնել է, որ վիրավորը սովորում էր 11-րդ, իսկ մահացածը՝ 10-րդ դասարանում։
«Որքանով ինձ հայտնի է, նրանք թաքուն վերցրել են Դավիթի հոր մեքենայի բանալիները՝ մի պտույտ անելու համար, իսկ վերադարձի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին։ Մահացածին վթարի վայրից 20 մետր հեռավորության վրա են գտել՝ կյանքի նշաններով։ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,– նշել է դպրոցի տնօրենը։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ վաղը չէ մյուս օրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել:
դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Leave a Reply