Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ

Written by

in

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։ Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *