Նոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։Արագացված ծառայությունից օգտվելու դեպքում Երևանում փաստաթուղթը հնարավոր է ստանալ 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։
Ծառայության արժեքը նույնականացման քարտի համար կազմում է 13,950 դրամ՝ սահմանված 5,950 դրամ վճարին ավելանում է 8,000 դրամ։ Կենսաչափական անձնագրի արագացված տրամադրման համար քաղաքացիները պետք է վճարեն 88,650 դրամ՝ հիմնական 28,650 դրամ վճարից բացի վճարելով ևս 60,000 դրամ։
Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթությամբ։
Leave a Reply