Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Written by

in

Մարդիկ ուրախացել են։ Արսեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արամ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել։ Եվ հիմա շատերը համոզված են, որ այլևս ոչ ոք նման որոշումներ չի կայացնելու։ Կարծես մեկ դատավորի ինքնաբացարկով ամբողջ դատական համակարգն է փոխվել։

Շտապել պետք չէ։ Իշխանության գործելաոճն արդեն լավ գիտենք։ Մեկին այնքան են օգտագործում, այնքան են հանրության աչքին սևացնում ու արատավորում, որ նա այլևս տեղում մնալու հնարավորություն չունենա։ Հետո նրան մի կողմ են քաշում, կրակի գծից հանում, իսկ նրա տեղը բերում են մեկ ուրիշին։ Ու այս ամբողջ ներկայացումը մատուցում են որպես փոփոխություն։ Այնինչ՝ դատավորին շառից ու փորձանքից հեռու են փախցնում։ Որ հանկարծ հասարակական դժգոհության ամբողջ ծանրությունը նրա վրա չմնա, որ դատական համակարգի պատասխանատվության հարցը չբարձրանա, որ գործը փակուղի մտցնելու փոխարեն պարզապես դերակատարին փոխեն։ Մեկին հանում են խաղից, մյուսին բերում, և հանրությանը թվում է, թե արդարադատությունն առաջ է գնում։ Մինչդեռ ոչինչ չի փոխվում։ Փոխվում է ընդամենն այն մարդը, որին հարկավոր էր փրկել շառ ու փորձանքից։ Այն դատավորը, որը կալանքն էր համարել անհրաժեշտ խափանման միջոց, ու դա մահ էր առաջացրել, ինքնաբացարկ է հայտնում։ Սա կոչվում է դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա։

Իսկ Արսեն Գևորգյա՞նը։ 46-ամյա մարդը մահացել է կալանավայրում՝ դատավորի կայացրած կալանքի որոշումից հետո։ Այստեղ արդեն դատավորի ինքնաբացարկը ոչինչ չի փոխում։ Մարդուն հետ չես բերի, իսկ հասարակության հարցերը ինքնաբացարկով չես փակի։

Միայն թե մի բան իշխանությունը չի կարող ինքնաբացարկի դիմումով լուծել. ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցածի համար։ Ո՞վ է պատասխան տալու այն համակարգի համար, որտեղ մարդը մահանում է կալանավայրում, իսկ դրանից հետո հասարակությանը փորձում են համոզել, թե դատավորի ինքնաբացարկով ինչ-որ բան է փոխվել։ Մի դատավորի ինքնաբացարկը դեռ արդարադատություն չէ։ Իսկ պատասխանատվությունից խուսափելը՝ առավել ևս։

Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 13 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *