Փաշինյանի քաղաքականությունը կարող է Հայաստանը բերել թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի․ Զաքարյան

Written by

in

ՊՆ Նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում: Իրականում կարևոր չէ, թե ինչ է ասում Նիկոլը: Այս տարիերի ընթացքում, ինչ սուտ ասես՝, ասել կամ գրել է: Սակայն իրականում արել է բոլորովին այլ բան, շատ դեպքերում՝ ասվածի հակառակը: Կարևոր է, տեսնել ու հասկանալ, թե ի՞նչ են նրա միջոցով անում Հայաստանի իշխանության օտար տերերը…

…Արցախը թուրքական վերահսկողության տակ դնելուց հետո, փորձում են Հայաստանը զգուշորեն դուրս բերել իր հիմնական անվտանգային գոտուց և որպես պանթուրքիզմի շղթայի կապող օղակ՝ տեղավորել թուրքական երկրների ազդեցության ու վերահսկողության գոտում: Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ այս քաղաքականությունը շարունակվի, ապա 10-15 տարվա ընթացքում այն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի բնակչության կազմի զգալի փոփոխության, ինչպես նաև ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության արմատական վերանայման:

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որի արտաքին ու ներքին քաղաքականությունը ոչ միայն ներդաշնակ լինի, այլ ուղղակիորեն բխի Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից: Որպեսզի այդ քաղաքականությունն իրականություն դառանա և, որպեսզի այն լինի վերահսկելի՝, այսօրվա ՔՊ-ն (որոշները գիտակցաբար, մեծ մասն անգիտակից) ամեն ինչ անելու է, որպեսզի 10-15 տարի հետո ՀՀ ԱԺ ում լինի նաև թուրք-ադրբեջանակսն խմբակցություն:

Այն կարող է ձևավորվել բնակչության դեմոգրաֆիական կազմի փոփոխության շնորհիվ, ինչպես նաև ազգությամբ հայերով, որոնք պատրաստ կլինեն իրենց հակառուսականությունը դարձնել թուրքահպատակություն»:

դիտվել է 20 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *