«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝ Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլումբիացի կանանց օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 – ծնվել է բոլշևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:
1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:
1921 – ծնվել է ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):
1922 – ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:
1922 – ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:
1926 – ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։
1932 – վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն: 1936 – վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:
1975 – վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:
1976 – վախճանվել է գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:
1982 – վախճանվել է հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:
1988 – Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի պահանջներով:
2003 – Ծաղկաձորում մեկնարկել է տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների՝ «Հայաստան – Սփյուռք» առաջին համաժողովը, որին մասնակցել են Սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցի ներկայացուցիչներ:
2007 – Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի թեկնածությունը:
2014 – ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:
2018 – «Գազպրոմ Արմենիայի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:
2019 – Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել է պարզել QR կոդի և սատանայի կապը: Նրա խոսքով, այդ հարցով առկա են մտահոգություններ։
2020 – վախճանվել է մեծանուն դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը:
ԱՇԽԱՐՀ
565 – վախճանվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ն:
1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:
1716 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:
1765 – ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:
1770 – շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:
1774 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:
1805 – ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:
1831– վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:
1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:
1860 – Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:
1889 – ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն:
1900 – ֆրանսիական Սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:
1901 – վիենացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝ А, В և 0:
1908 – Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:
1918 – Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:
1919 –Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:
1922 – Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսել BBC ընկերությունը:
1922 – ծնվել է ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ, ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին:
1954 – ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:
1960 – Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:
1963 – Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայում համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ
: 1968 – Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին անգամ թոքի փոխպատվաստում:
1983 – Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարել է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:
1989 – ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է հռչակագիր, ըստ որի, անօրինական և դատապարտելի են համարվել ազգերի բռնի տեղահանումները:
1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:
2002 – Արգենտինայում տեղի է ունեցել դեֆոլտ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply