Զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի

Written by

in

Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների կամրջի» վրա զինված տղամարդը միայնակ բողոքի ակցիա է իրականացրել։ Ակցիայի պատճառով մի քանի ժամով խաթարվել է երթևեկությունը։ Տղամարդը մեքենան կանգնեցրել է կամրջի մուտքի մոտ, բարձրացել մեքենայի վրա և ձեռքին զենք ու դրոշ պահած բողոքել Իսրայելի դեմ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ առավոտյան կամրջի ասիական կողմից դեպի եվրոպական կողմ տանող հատվածում։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները շուրջ մեկ ժամ բանակցել են տղամարդու հետ։ Ժամը Մի քանի ժամ անց ոստիկաններից մեկին հաջողվել է մոտենալ նրան, վերցնել զենքը և համոզել իջնել մեքենայից։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ձերբակալվածը Պակիստանի քաղաքացի է։ Նա տեղափոխվել է ոստիկանության բաժին։

դիտվել է 7 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *