Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը, ինչ-որ պարագայում, գուցե ընդունելի լիներ, եթե այն հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ երբեք՝ պետության համար վճռորոշ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից։
Հատկապես ուշագրավ է, որ այս հոդվածով իշխանության ներկայացուցչի կողմից մի դեպքում անուղղակի, մյուս դեպքում՝ ուղղակի կերպով հաստատվում են իմ կողմից առաջ քաշված երկու թեզեր։
ՀՀ-ում 2018 թ. իշխանափոխության արդյունքում տեղի չի ունեցել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն։ Փոխարենը՝ այն դարձել է ավելի բացահայտ, միևնույն ժամանակ ակնհայտորեն անտեսելով աշխարհաքաղաքականության երկաթյա օրենքները, մեծ վնասներ է հասցրել պետականությանը։
ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգային օրակարգի հիմքում մինչ այսօր ընկած է «հպատակային քաղաքականությունը», որի շրջանակներում իշխանության քաղաքականությունը անվտանգային հարցերով սահմանափակվում է միայն «մի պետության փոխարեն մեկ այլ պետությանը հպատակության երդում տալու փորձերով»։
Այսպիսով, հոդվածը կարելի է պարզապես բնորոշել որպես խնդիրների և «հետևանքների» փաստացի (թեև ոչ ամբողջական) արձանագրում, իսկ ԵՄ անդամակցության գործընթացի անհնարինությունը ներկայացված է հիմնականում մակրոտնտեսական և տեխնիկական՝ իրավիճակային տեսանկյուններից։
1. «Ժամանակի ոգին», աշխարհաքաղաքական խճանկարը, որի կարևոր մասն է եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև տարածաշրջանային փոխակերպումների տրամաբանությունը։
2. Անկախացումից ի վեր ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունների արտաքին քաղաքականության իրականացման հիմքում ընկած իրական դրդապատճառները (նվազագույնը՝ այս իշխանության պարագայում), քանի որ միամտություն կլինի կարծել, թե տասնամյակներ շարունակ արտաքին քաղաքականության տապալման միակ պատճառը պարզապես գիտելիքի պակասն է։
Շուտով առավել հանգամանորեն կանդրադառնամ խնդրին՝ ներկայացնելով իմ կողմից առաջ քաշված հարցերի պատասխանները, աշխարհաքաղաքական կերպափոխումների տրամաբանությունն ու այդ գործընթացներում Հայաստանի զբաղեցրած տեղն ու դերը։ Կանդրադառնամ նաև ապագայի տեսլականին։
Leave a Reply