Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Համաձայն հայտարարության՝ ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հուանգն անհապաղ կթողնի Nvidia-ի նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և տնօրենների խորհրդի անդամի պաշտոնները։
Ընկերության գործադիր փոխնախագահ և ֆինանսական գլխավոր տնօրեն Կոլետ Կրեսը նշանակվել է ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա կղեկավարի Nvidia-ն մինչև մշտական իրավահաջորդի նշանակումը։ Կրեսը կշարունակի կատարել նաև գործադիր փոխնախագահի և ֆինանսական գլխավոր տնօրենի պարտականությունները։
«Տնօրենների խորհուրդը սկսել է մշտական գլխավոր գործադիր տնօրենի (CEO) որոնման գործընթացը և կդիտարկի թե՛ ներքին, թե՛ արտաքին թեկնածուների», — ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի սկզբին ընկերության ղեկավարներից մեկը հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ կապված չինացի ձեռնարկատեր Ալիս Հուանգի հետ ունեցած սիրավեպի մասին պնդումների հետ։ Հուանգը կրում է նույն ազգանունը և հանդիսանում է Սինգապուրում գործող Megaspeed ընկերության հիմնադիրը, որը Nvidia-ի չիպերի գնորդներից է։ Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կասկածում են, որ այդ կինը համագործակցում է չինական հետախուզության հետ։ Պեկինը հերքել է այդ մեղադրանքները։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
լսել հոդվածը
Կիսվել
Googleնախընտրելի դարձնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Leave a Reply