Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 3-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղում գտնվող հյուրատանը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված հյուրատանը Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Նարեկ Մ.-ն, 23-ամյա Դավիթ Ո.-ն, 34-ամյա Տարոն Բ.-ն, Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Էդգար Մ.-ն, 30-ամյա Գալուստ Մ.-ն, 27-ամյա Դավիթ Տեր-Հ.-ն, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Բ.-ն, Շիրակի մարզի բնակիչներ 55-ամյա Ջիվան Չ.-ն և 31-ամյա Աղասի Տեր-Հ.-ն կազմակերպել և մասնակցել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարտին Չ.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ նշված ռեստորանում սեղանի շուրջ միմյանց հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Դավիթ Ո.-ն, Տարոն Բ.-ն, այնուհետև բոլորով դուրս են եկել հյուրատան բակ, որտեղ Դավթի Ո.-ն, Տարոն Բ.-ն և Գալուստ Մ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply