Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում «բառացիորեն որս են հայտարարել» Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և Հայաստանը բացառություն չէ։ Այս մասին նոյեմբերի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ 2026 թվականի սկզբից Հայաստանում արտերկրից ստացված համապատասխան հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի։
«Նրանց առաջադրված մեղադրանքները հաճախ առհասարակ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Ընդ որում, դա նկատելի է նույնիսկ շարքային քաղաքացուն, որը կարող է ստուգել այդ տեղեկությունը։ Բնականաբար, գործերի նման վիճակը մեզ լրջորեն մտահոգում է»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ ռուսաստանցի դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում գտնվող իրենց հայրենակիցներին։ Զախարովայի փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ նրանցից ոմանց առողջական վիճակը վատթարացել է։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ ավելի քան մեկ տարի առաջ ռուսական կողմը հայկական գործընկերներին առաջարկել է խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրում։
«Նախագիծը փոխանցվել է Երևանի դիտարկմանը՝ հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել»,- նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները «չպետք է դառնան քաղաքական իրադրության պատանդներ»։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակելու է իրավիճակը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման համար։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Leave a Reply