Աբու Դաբիում վերսկսվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններ

Written by

in

Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների երկրորդ օրը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բանակցային խմբի իր աղբյուրին։

Բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Ռուսական բանակցային խմբի աղբյուրի փոխանցմամբ՝ hանդիպումն անցնում է մամուլի համար փակ ձևաչափով։

Նոյեմբերի 10-ի հանդիպումը տևել է շուրջ չորս ժամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գործակալության աղբյուրը, եռակողմ հանդիպման հիմնական թեման հակամարտությունից հետո Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային հարցերն են։ Հակամարտության կարգավորումը, լինելով չափազանց կարևոր հարց, քննարկման թեմաներից միայն մեկն է լինելու։

Աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները կենտրոնանալու են նաև սպառնալիքների կանխարգելման մեխանիզմների մշակման և տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *