ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Written by

in

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոյեմբերի 10-ին հերթական անգամ հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու նավթային լցանավ, այդ թվում՝ մեկ գերլցանավ, հրդեհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr  գործակալությունը։

«Երկու նավերից մեկը՝ գերլցանավը, բախվել է ծովային ականի և պայթել։ Երկրորդ լցանավը, որն գտնվում էր ԱՄՆ ռազմական ինքնաթիռների պաշտպանության տակ և փորձում էր գաղտնի անցնել անօրինական երթուղով, վթարի է ենթարկվել և կանգ առել խոշոր հրդեհի պատճառով», – նշված է հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կրկին հայտարարել են, որ «չթույլատրված երթուղին, ինչպես նախկինում զգուշացվել էր, անվտանգ չէ», և բոլոր այն նավերը, որոնք համագործակցում են ԱՄՆ բանակի հետ և մտադիր են անցնել այդ երթուղով, «նույն ճակատագրին կարժանանան»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից հետո Թեհրանն արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

դիտվել է 7 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *