Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան

Written by

in

Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է խափանման ամենածանր միջոցը՝ կալանքը, ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակ դարձնելով, հիմնովին խախտելով թե՛ մարդու ազատության սահմանափակման իրավական տրամաբանությունը, թե՛ կալանքի իրավական նշանակությունը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Բայց այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն անպօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում։

Ընդդիմախոսների կալանքները զուգորդվում են այդ կալանքներն իրականացնելու համար խմբագրված ռեժիսորական աշխատանքների արդյունք հանդիսացող տեսանյութերով։ Այդ իրավապահ մարմինների օպերատիվ տեսանյութերն էլ՝ իշխանական ֆեյքերի, արբանյակների, ինչու ոչ հենց բարձրաստիճան պաշտոնյաների համար քարոզչանյութ են դառնում։

Բայց ինչ քարոզչության․ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավն անխնա ոչնչացնող՝ հաշվի չառնելով իրենց կարգավիճակն ու իրավական արգելքները։ Դե պատկերացրեք, օրինակ՝ փոքր գյուղում, քաղաքում ապրող մարդն, ում միակ «մեղքը» եղել է հայրենասիրությունը, հետագայում ինչպես է ապրում։

Դե այս ամենը չեն հասկանա՝ պատիվ, արժանապատվություն, բարի համբավ, շրջապատ, ընկերներ, բարեկամներ չունեցողները։

Սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է։ Խղճում եմ ձեր սերունդներին, որովհետև նրանք են կրելու ձեր հետևանքները, թեկուզ ձեր կողմից աղճատված, խեղաթյուրված ու այլասեռված միջավայրում ապրելով, ինչի դեմ ենք մենք պայքարում։

Այս ամենի հետևանքով ընդամենը մի քանի բառ ասելու հիմքով կալանավորվեց ու դատարանի դահլիճում բոլորիս աչքի առաջ մահացավ լուսահոգի Արմեն Գրիգորյանը։

Իշխանությանը հաղթելուց հետո սպանվեց լուսահոգի, սիրված մարդ Վոլոդյա Գրիգորյանը, ում սպանությունը մինչ օրս բացահայտված չէ։

Ու այսօր ապօրինի անազատության պայմաններում սրտի կաթվածից մահացավ «Ուժող Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ՏԻՄ ընտրության թեկնածու Արսեն Գևորգյանը։

Արսենին մի քանի անգամ եմ հանդիպել, բայց տեսել եմ իր հողի վրա, իր քաղաքում և գյուղերում, տեսել եմ այն սերն ու հարգանքը, որ վայելում էր, տեսել եմ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր։ Հազար ափսոս:

Խորին ցավակցություններս Արսենի հիանալի ընտանիքին, զավակներին, ընկերներին, բարեկամներին, ստեփանավանցիներին, մեր թիմակիցներին, բոլորիս»,- նշել է Մելոյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *