Երեւան: Մեդիամաքս: Պերուի Կալյաո նավահանգստային քաղաքում բացվել է Հռոմի Լեւոն XIV պապի 14 մետրանոց արձանը։
Պապը նոյեմբերի 11-ին ժամանելու է Պերու, որը կլինի Հարավային Ամերիկա կատարած իր առաջին այցի վերջին կանգառը։
Կալյաոյի քաղաքապետարանը հայտնել է, որ սա աշխարհում Հռոմի պապի ամենամեծ արձանն է։
Քանդակագործներ Ռաֆայել Գուտիերեսը եւ Դեյվի Վոնգն այն ավարտել են ընդամենը 45 օրում։
Մինչեւ Հռոմի պապ ընտրվելը Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոստը 2020-2021 թվականներին եղել է Կալյաոյի թեմի առաքելական կառավարիչը։
Պապը Պերուում կգտնվի նոյեմբերի 11-ից 16-ը։ Այդ այցով կավարտվի նրա լատինաամերիկյան շրջագայությունը, որի ընթացքում նա եղել է նաեւ Ուրուգվայում եւ Արգենտինայում։
Leave a Reply