Երբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունը

Written by

in



ՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին պատմել է, թե 2021 թվականին Լիոնել Մեսսիի տեղափոխությունը փարիզյան ակումբ ինչպես է անդրադարձել իր խաղի վրա։

«Երբ Մեսսին եկավ, ՊՍԺ-ի նախագիծը փոխվեց, մեր խաղաոճը՝ նույնպես։ Ես այլևս չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս, օրինակ՝ ավելի շատ գրոհել։ Ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ և մեծ քննադատության էի արժանանում»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին։ Այդ ընթացքում արգենտինացին երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։

Հակիմին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *