Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է սպասվում

Written by

in

Նոյեմբերի 5-8-ը և 9-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600 մ, Լոռի-Տավուշում՝ 800 մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800 մ, Գեղարքունիքում՝ 2000 մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800 մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերն արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *