Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք

Written by

in

Այս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանքԱյս պահին չունենք այլընտրանք, որպեսզի ԵԱՏՄ-ից դուրս գանք. ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը:

«Սկսել ենք նախապատրաստություն, ինչպես ժողովրդին ենք խոստացել, այլընտրանքի ձևավորման, որպեսզի ժողովուրդը որոշում կայացնելու հնարավորություն ունենա: Պրոցեսը տանում է նրան, որ 2027-28թթ պաշտոնապես դիմենք ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու համար»,- ասել է նա:

Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին ի պատասխան Փաշինյանը նշեց՝ ուզում եմ մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *