Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիներին պատկանող բժշկական աղբյուրները հայտնել են, որ վերջին 12 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից տների վրա իրականացված ավիահարվածների զոհերի թիվը հասել է 12-ի, ևս 15 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ կանայք և երեխաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների խոսնակ Յահյա Սարին նոյեմբերի 4-ի երեկոյան հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան F-15 և Typhoon ինքնաթիռներով վերջին 24 ժամվա ընթացքում 104 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել Սանայի, ալ-Ջաուֆի, ալ-Բայդայի, Սաադայի, Ամրանի, Մարիբի, Թաիզի և Լահջի ուղղությամբ:
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ հութիների դեմ իրականացվող հարձակման ընթացքում, գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, ավելի խորն են առաջ շարժվում դեպի ալ-Ջաուֆ նահանգի արևելքում գտնվող ալ-Դահիդա լեռնաշղթան։
Եմենի բանակի լրատվական ծառայությունը նաև տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են կառավարական ուժերը Թաիզ և ալ-Հազմ քաղաքներում հարվածներ հասցնում հութիների հավաքատեղիներին։
դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Leave a Reply