Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստովանել է, թե ձանձրանում է Եվրամիության ներկայիս ղեկավարների հետ շփումներում եւ կարոտում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին ու Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի եւ լրագրող Ֆրանսուազ Դեգոյի նամակագրությունը, որը հատվածաբար ներկայացված վերջինիս նոր գրքում:
«Ձանձրանում եմ: Ամեն ինչ տխուր է եւ զուրկ ստեղծագործական էներգիայից: Ես սարսափելի կարոտում եմ Մարիո Դրագիին եւ Անգելա Մերկելին», – թերթը մեջբերում է Մակրոնի հաղորդագրությունը, որը նա ուղարկել էր Դեգոյին 2024 թվականի աշնանը Բրյուսելից, որտեղ ընթանում էր ԵՄ գագաթնաժողովը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *