Երեւան: Մեդիամաքս: «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով։
Հակակոռւպցիոն դատարանն այդ որոշումը հրապարակել է այսօր:
Նոյեմբերի 4-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասված էր, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս։
Սամվել Կարապետյանի փաստաբանները, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ «Տաշիր» ընկերությունների խումբը կալանավորումը որակել են իբրեւ քաղաքական հետապնդում:
Leave a Reply