Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

Written by

in

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց: Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ում ենթադրյալ չարաշահումների առթիվ վարույթի շրջանակներում  երեկ միաժամանակ խուզարկություններ իրականացվեցին Կարապետյաններին պատկանող մի քանի տասնյակ  հասցեներում, որից հետո Կարապետյանն ու այլ անձինք ձերբակալվեցին:

Նշենք, որ Քննչական կոմիտեն Կարապետյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացել, սակայն դատարանը, փաստորեն, մասնակի է բավարարել միջնորդությունը՝ գործարարին կալանավորելով  մեկ ամսով:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *