«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։
Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։
Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։
Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։
Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների։
Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից։
Միասին մենք «Ո՛Չ» ենք ասելու Ալիևի Սահմանադրությանը և «ԱՅՈ՛» Հայաստանի անկախության պահպանմանը»։
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Leave a Reply