Տարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա Կոստանյան

Written by

in

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

 

ՀՀ քննչական կոմիտե , Ազգային ժողովի քպ-ական պատգամավոր, նախկինում (հիմնավոր կասկած ունեմ նաև հիմա) ֆեյքերի ֆաբրիկայի ինստրուկտոր, կուրատոր, կոորդինատոր Տարոն Չախոյանը իշխանազավթման կոչ է անում հեռահաղորդակցման իր հարթակում։

 

Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ, ԵԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՔ.

ՀՀ գործող (նոր) Քրեական օրենսգրքում (ուժի մեջ է 2022 թ. հուլիսի 1-ից) իշխանազավթման կոչը քրեորեն պատժելի է արարք է և նախատեսված է Հոդված 422-ով՝ հետևյալ ձևակերպմամբ. «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:

 

Եթե կոչերը կատարվում են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների (օրինակ՝ սոցիալական ցանցերի, ԶԼՄ-ների) օգտագործմամբ, դա դիտվում է որպես հոդվածի ծանրացուցիչ հանգամանք (մաս 2-րդ) և ենթադրում է ավելի խիստ պատժաչափեր:

 

Զբաղվեք սրանով, ձեր գործը հո մենք չե՞նք անելու, հետո ինչ որ պատգամավոր է, ուրեմն ամբաղ-զամբաղ պիտի բերանը շա՞ղ տա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *