ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուշիի ողբերգական վթարի զոհերի հիշատակը

Written by

in

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։

Նիստը վարող՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը մինչև նիստն սկսելը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ Ուշիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր 9 հայրենակիցների հիշատակը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *