«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է

Written by

in

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում Տիտան սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրարեթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի շտապօգնություն. ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *