«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում

Written by

in

COP17-ի օրերին Կոնվերս Բանկի՝ «Քո կանաչ քայլը» խորագրով տաղավարը մեծ հետաքրքրություն էր վայելում։ Այցելուները ծանոթանում էին Բանկի գործունեությանն ու արժեքներին, կանաչ օրակարգին և կայուն ֆինանսավորման լուծումներին։ Տաղավարի անիմացիոն ծառին նրանք կարող էին տերև ավելացնել՝ իրենց ընտրած կանաչ քայլին համապատասխան։

Յուրաքանչյուր տերև՝ կանաչ օրակարգին միանալու մեկ հնարավորություն

Կոնվերս Բանկի մասնակցության առանցքում կանաչ օրակարգն էր՝ թե՛ ռազմավարական մակարդակում, թե՛ հաճախորդներին առաջարկվող լուծումներում։

Բանկն առաջիններից էր Հայաստանում, որ իր ներքին ընթացակարգերում ամրագրեց կայուն և պատասխանատու ֆինանսավորման սկզբունքները՝ որոշումներ կայացնելիս հաշվի առնելով նաև բնապահպանական և սոցիալական գործոնները։ Հաճախորդներին առաջարկվող լուծումների թվում են էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերը, էներգաարդյունավետ համակարգերի ձեռքբերման և տեղադրման, էլեկտրամոբիլների ձեռքբերման և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ֆինանսավորումը։

Բանկը շարունակաբար զարգացնում է նաև թվային ծառայությունները՝ դրանք հաճախորդների համար ավելի հասանելի և հարմարավետ դարձնելով։ Թվային գործիքների կիրառումը նպաստում է թղթի և այլ ռեսուրսների օգտագործման կրճատմանը։

Կայունության սկզբունքները՝ նաև ներքին գործընթացներում

Կայունությունը Բանկի համար չի սահմանափակվում հաճախորդներին առաջարկվող ֆինանսական լուծումներով։ Այն ներառված է նաև ներքին գործընթացներում՝ բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատումից մինչև ռեսուրսների պատասխանատու օգտագործում։

COP17-ին մասնակցությունը Բանկին հնարավորություն է տվել ներկայացնելու բնապահպանական կայունությանն ուղղված իր նախաձեռնությունները և ծանոթանալու ոլորտում ձևավորվող մոտեցումներին։

Փորձի փոխանակում և նոր մոտեցումներ

Համաժողովի ընթացքում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները մասնակցել են պանելային քննարկումների և թեմատիկ հանդիպումների՝ ծանոթանալով ոլորտի մասնագետների ու միջազգային գործընկերների փորձին, ինչպես նաև բնության պահպանության և կայուն ֆինանսավորման նոր մոտեցումներին։

Հանդիպումները հնարավորություն են տվել քննարկելու միջազգային գործընկերների հետ համագործակցության հեռանկարները համապարփակ տեղեկություններ ստանալու, թե ինչպես են բնապահպանական ու կլիմայական գործոններն ազդում ֆինանսական ոլորտի վրա։

COP17-ի ընթացքում ստացած փորձը Բանկը կօգտագործի գործող լուծումները կատարելագործելու, համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու և հաճախորդների կարիքներին համապատասխան կայուն ֆինանսավորման ու թվային ծառայությունների հետագա զարգացման համար։

 

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *