Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան | Հայաստան

Written by

in

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

«Վերջին օրերին հաճախ ենք արձանագրում դեպքեր, երբ տարբեր բջջային եղանակային հավելվածներ, հատկապես Հայաստանի լեռնային և տուրիստական գոտիների համար, կանխատեսում են անձրև, մինչդեռ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումներով տվյալ տարածքներում տեղումներ չեն սպասվում։

 Այս տարբերությունները պայմանավորված են նրանով, որ եղանակային հավելվածների մեծ մասը հիմնվում է գլոբալ կանխատեսման մոդելների վրա և չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու տեղական առանձնահատկությունները։

Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումները կազմվում են օդերևութաբանական կայանների դիտարկումների, արբանյակային դիտարկումների բարձր լուծաչափով տարածաշրջանային մոդելների, և օդերևութաբանների մասնագիտական վերլուծության վրա, ինչը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ կանխատեսել սպասվող եղանակային պայմանները։

Եթե ծրագրում եք այցելել հանգստի վայրեր, լեռնային կամ զբոսաշրջային գոտիներ, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով։

Կանխատեսումներին կարող եք հետևել ArmHydromet բջջային հավելվածում, ինչպես նաև պաշտոնական կայքում՝ meteomonitoring.am»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *