Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար

Written by

in

Հոկտեմբերի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Էդիտա Բ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10։35-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցի 39 հասցեից «Yandex» տաքսի ծառայության «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դավիթ Հ․-ի հետ մեկնել են դեպի Կոտայքի մարզի Քասախ գյուղ, հաղորդում է Shamshyan.com—ը։

Ճանապարհին՝ Բագրատունյաց 3/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, ավտոմեքենան կայանել են, որտեղ պայուսակում առկա 5 հազար ԱՄՆ դոլարից 400 դոլարը վերցնելով՝ արտարժույթի փոխանակում կատարելու նպատակով իջել է մեքենայից՝ մնացած գումարը թողնելով պայուսակի մեջ՝ ավտոմեքենայի սրահում։ Այնուհետև նրանք ուղևորվել են Քասախ գյուղ, սակայն անհրաժեշտ հասցեն չգտնելուց հետո վերադարձել են Երևան՝ Շիրազի փողոց, որտեղ կինն իջել է ավտոմեքենայից։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ տուն հասնելուց հետո նկատել է, որ տաքսու վարորդը, օգտվելով Բագրատունյաց 3/5 հասցեում իր՝ ավտոմեքենայից բացակայելու հանգամանքից, պայուսակից գողացել է 4 հազար 600 ԱՄՆ դոլարը՝ իրեն պատճառելով գույքային վնաս։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վարորդը Երևանի բնակիչ 45-ամյա Դավիթ Հ․-ն է։ Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Դավիթ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *