Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի 2027 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ նախագիծը։
Մակունցի խոսքով՝ բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ, ինչը 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է նախորդ տարվանից։
Այդ բյուջեի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 ծրագիր և 47 միջոցառում։
Մակունցն այնուհետև մանրամասներ ներկայացրել է միջոցառումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Leave a Reply