Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը։ Ասել էի՝ մինչև տարվա վերջ, բայց նոյեմբերին կհրապարակվի»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի վերաբերյալ իր լավատեսությունը շարունակաբար աճում է։
Անդրադառնալով հարցի արտաքին քննարկումներին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ներքին օրակարգերը չեն քննարկվում արտաքին հարթակներում։
«Մեր խոսույթը և մեր քաղաքական դիրքորոշումը միշտ եղել է հետևյալը՝ մենք մեր ներքին օրակարգերը արտաքին պերիմետրում ու դրանից դուրս չենք քննարկում»,- հայտարարել է Փաշինյանը։
Leave a Reply