Փաշինյանն ընտրություններից առաջ հայ ժողովրդին, ՀՀ-ին խոստացել է խաղաղություն և պետք է կատարի այդ խոստումը։ Առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Թող ստորագրված խաղաղության պայմանագիրը բերվի Ազգային ժողով:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞րն է երաշխիքը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Փաշինյանն ասել էր, որ ԱԺ երեկվա հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի․ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել:
Leave a Reply