Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ասել է, որ «Անկախության հռչակագրում կան ժամանակավրեպ նպատակադրումներ»:
«Մենք նոր Սահմանադրությունը մշակում ենք՝ հասկանալու, թե հիմա որտեղ ենք եւ ուր ենք գնում, ինչպիսի պետություն ենք, ինչպիսի նպատակներով եւ հանուն ինչի ենք գործելու:
Անկախության հռչակագիրը պատմության էջերից չի կարող որեւէ մեկը ջնջել: Փաստն այն է, որ Անկախության հռչակագրի նպատակադրումները ժամանակավրեպ են:
Մենք չունենք նպատակադրում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման, մենք ունենք նպատակ ՀՀ հարատեւության, բարեկեցության, զարգացման, անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:
Leave a Reply