Արտենի գյուղի դպրոցի պատից հեռացված զորավար Անդրանիկի նկարն արդեն փակցվել է մշակույթի տան պատին

Written by

in

Հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի միջնակարգ դպրոցի պատից զորավար Անդրանիկի մեծադիր նկարն ապամոնտաժելու մասին, որից հետո Արտենիի ողջ բնակչությունը որոշել էր, որ նկարը պետք է տեղադրվի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի հարևանությամբ գործող մշակույթի տան պատին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները մի քանի օր վնասված նկարը մշակելուց հետո այսօր՝ նոյեմբերի 2-ին, արդեն տեղադրել են մշակույթի տան պատին, հարևանությամբ էլ արդեն կառուցվում է արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արտենիի հերոսների անվամբ հուշաղբյուր-հուշակոթող։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։

Ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել էր, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու էր գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել էր Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։ Արդեն աշխատանքները սկսվել էին, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ վերականգնելու էին նկարը, ապա՝ տեղադրելու։  Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի էր կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *