Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է, գրում է MediaHub-ը։
MediaHub-ը կապ է հաստատել Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկի հետ, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։
«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»։
Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։
«Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Հ1-ով Ավետ Բարսեղյանը հաղորդում ուներ, մասնակցել էր, լավագույններից մեկն էր։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին»։
Մեր զրուցակցի խոսքով՝ ծնողները աշխատասեր, օրինակելի վարքի տեր մարդիկ են։
«Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»։
Դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։
Leave a Reply