Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր

Written by

in

Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է, գրում է MediaHub-ը։

«Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»,–կայքին պատմել է Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, որը ժամանակին դասավանդել է Տիգրանին։

Ուսուցչուհու խոսքով` շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Իրենց դպրոցում գործող «Ես» բանավեճի ակումբի մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղն է բերել Սևան քաղաքին։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *