«Գեորգիքս» բլոգերն ու «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» ակումբից շորթում կատարելու մեջ.

Written by

in

Նիկոլական բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում կատարելու մեջ. նրանք  պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը, ինչը «Գեորգիքսը» կատարել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են նաև, որ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանը, ով հանրությանը հայտնի է բլոգեր «Գեորգիքս», և ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամ գումարի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո «Գեորգիքսը» սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում «Գեորգիքսը» դարձյալ այցելել է «Դիվա» գիշերային ակումբ և պահանջել, որ իրեն անվճար ծառայություններ մատուցեն, ինչը դարձյալ մերժվել է, որից հետո վերջինը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել, որում վարկաբեկել է ակումբի տնօրինությանն ու աշխատակիցներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *