Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան

Written by

in

Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է։

Մարդ, ում անունը կապվում է ուժեղ կամքի, վճռականության, պատասխանատվության, հայրենասիրության, հայրենիքի ու սեփական ազգի հանդեպ խորը և անկեղծ սիրո, ինչպես նաև Հայաստանի ապագայի հանդեպ անսասան հավատի հետ։

 

Հարգելի՛ Նարեկ Կարապետյան, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

 

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկաթյա կամք և անկոտրում վճռականություն։ Թող Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն պսակվի հաջողությամբ, իսկ Ձեր անցած ճանապարհը նշանավորվի նոր ձեռքբերումներով, նշանակալի հաղթանակներով՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։

 

Հայաստանին այսօր անհրաժեշտ են ուժեղ անհատներ, հստակ տեսլական, համարձակ որոշումներ և պատասխանատվություն ապագայի հանդեպ։ Թող Ձեր ուժը, հավատը և նվիրումը շարունակեն ծառայել մեր երկրի հզորացմանը, պետականության ամրապնդմանը և արժանապատիվ ապագայի կերտմանը։

 

Մեր նպատակն է ուժեղ Հայաստանը,

 

մեր հավատը՝ հաղթանակը,

 

մեր ճանապարհը՝ դեպի հզոր և արժանապատիվ ապագա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *