Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Written by

in

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը և նոյեմբերի առաջին 2 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում` 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր ցերեկն ու առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +18–ից +20–ի միջակայքում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *