Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները | Հայաստան

Written by

in

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները․ Արտաշատի և Ապարանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնվել է զենք-զինամթերք։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։ Հերթական դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող արձանի հարակից տարածքում։ Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի մեկփողանի որսորդական հրացան, «ՌԳԴ» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի 113 փամփուշտ և այլ զինամթերք։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հաջորդ դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Հուլիսի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Միրաք գյուղ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, երկփողանի որսորդական ողորկափող հրացան, 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և ինքնաձիգի 2 փամփշտատուփ։

 

Ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *