Այն կարող է ձեւավորվել Կատարում թուրքական ռազմակայանի օրինակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hürriyet թերթի հրապարակումը:
Սաուդյան Արաբիայում բազայի ստեղծման հարցը կարող է քննարկվել երկրի խորհրդարանի կողմից Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ Համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի վավերացումից հետո:
Hürriyet-ի տվյալներով՝ անվտանգության նոր հայեցակարգի շրջանակներում Թուրքիան դիտարկում է իր ռազմական ներկայության ընդլայնումը տարբեր մայրցամաքներում, մասնավորապես՝ Աֆրիկայում եւ Ասիայում:
Սա պայմանավորված է նաեւ 2027-2028 թվականներին Մերձավոր Արեւելքում իր ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի ծրագրերով:
«Թուրքիայի նպատակը նոր դարաշրջանում իր ռազմական ներուժն օգտագործելն է ոչ միայն սեփական սահմանների պաշտպանության, այլեւ տարբեր տարածաշրջաններում զսպման էֆեկտ եւ դիվանագիտական ազդեցություն ստեղծելու համար», – գրում է թերթը:
Կատարում թուրքական ռազմակայանը գործում է 2015 թվականից: Այնտեղ տեղակայված է շուրջ 3 հազար թուրք զինվորական: Ռազմակայանն օգտագործվում է համատեղ զորավարժությունների եւ Կատարի զինված ուժերի անձնակազմի պատրաստման համար:
Թուրքիան կարող է ռազմակայան ստեղծել Սաուդյան Արաբիայի տարածքում
Երեւան: Մեդիամաքս: Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմակայան հիմնել:
Leave a Reply