Իսրայելի ընտրություններում Նեթանյահուի աջակիցների դաշինքը ստացել է 57 մանդատ, նրա դեմ հանդես եկող դաշինքը՝ 47, իսկ հիմնականում արաբական «Միացյալ ցուցակ» և «Ռաամ» խմբակցությունները միասին՝ մնացած 16 մանդատը։ Տվյալները նախնական են, ձայների կեսի հաշվարկից հետո, հաշվարկները շարունակվում են։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, կա 120 տեղ։ Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։ Նախնական արդյունքներով, քաղաքական ուժերից ոչ մեկը դեռևս չի ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը։
Նեթանյահուի խոսքով՝ ընտրությունների «իրական» արդյունքները հայտնի կդառնան մեկ-երկու օրվա ընթացքում։
Leave a Reply