Ընդդիմությունը կողմ է քվեարկել Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն այսօր կողմ են քվեարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացմանը:

Կողմ է քվեարկել 90 պատգամավոր, որոնք ներկայացնում ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ ընդդիմադիր «Ուժեդ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները: «Դեմ» ձայներ չեն եղել:
Հայաստանի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը քվեարկությունից առաջ ասել է, որ վավերացումը կարեւոր նշանակություն կունենա հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանային կայունության ապահովման համար:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026թ. հունվարի 22-ին Դավոսում ստորագրել էր Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, իսկ փետրվարի 19-ին Վաշինգտոնում ներկա էր գտնվել առաջին նիստին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *