Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը

Written by

in

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի դեմոկրատները երկուշաբթի հրապարակել են 53 էջանոց զեկույց, համաձայն որի՝ հինգ կին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության կամ սեռական բռնության մեջ։

Ինչպես հաղորդում է Miami Herald-ը, զեկույցում առնվազն մեկ նոր մեղադրանք է հնչում Թրամփի հասցեին։ Նախկին «Միսս Շվեյցարիա» Բեատրիս Կոյլը պնդում է, որ Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի Plaza հյուրանոցում՝ 1993 թվականի գեղեցկության մրցույթի ժամանակ։ Հարձակման հետևանքով նրա մարմնի վրա արյունազեղումներ և կապտուկներ էին մնացել։

Ընդհանուր առմամբ զեկույցում հիշատակվում է 11 կին։ Նրանցից հինգը Թրամփի կողմից բռնաբարության կամ սեռական բռնության ենթարկվելու մասին բարձրաձայնել են թերթերին տված հարցազրույցներում, դատական հայցերում կամ անմիջապես հանձնաժողովի ներկայացուցիչների հետ զրույցներում։ Եվս երեք կին ՀԴԲ աշխատակիցներին պատմել է Էփշտեյնի ներկայությամբ Թրամփի հետ ունեցած հանդիպումների մասին։ Մյուս երեքը հրապարակային ելույթներ չեն ունեցել. նրանց վկայությունների փոխարեն զեկույցում օգտագործվել են Էփշտեյնի գործով նյութերը։ Ենթադրյալ հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել 1990-ական թվականներին։

Զեկույցը հրապարակվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը ինը օր առաջ, ընդգծում է Miami Herald-ը։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում նախագահի նկատմամբ քրեական հետաքննություն անցկացնել և հատուկ դատախազ նշանակել։

Սպիտակ տանը զեկույցը որակել են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող։ Թրամփը հերքում է Էփշտեյնի հետ կապված հանցագործություններին իր առնչությունը և այս սկանդալն անվանում «կեղծիք»։

Հունվարին Արդարադատության նախարարությունը հերքել էր Թրամփի հասցեին հնչող մեղադրանքները՝ նշելով. «Հստակության համար ասենք, որ այս մեղադրանքներն անհիմն են և կեղծ։ Եթե դրանցում ճշմարտության գեթ մեկ նշույլ լիներ, ապա հաստատ արդեն կօգտագործվեին նախագահ Թրամփի դեմ»։ Հայտարարության մեջ նաև ասվում էր, որ 2020 թվականի ընտրություններից առաջ այս փաստաթղթերը փոխանցվել էին ՀԴԲ-ի քննությանը։

դիտվել է 7 անգամ

Լրահոս


Դեմոկրատները պահանջել են հետաքննել Էպշտեյնի հետ Թրամփի կապերը



ՏԻՄ ընտրություններն այս իշխանությունների քաղաքական «պանիխիդшն» էր. Սամվել Կարապետյան



Այս դահլիճում երկու Հայաստան կա. մեկի մասին խոսում է իշխանությունը, որտեղ ամեն ինչ կարգին է, մյուսը՝ դահլիճից դուրս է, որտեղ մարդիկ հաշվում են գրպանում մնացած գումարը. Աղվան Վարդանյան



Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը



Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph



«Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները»․ Էրդողան



Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում



Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը



Եթե Վազգեն Սարգսյանն ականատես դառնար այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր պետականության հետ, պարզապես կխելագարվեր․ Վիտալի Մանգասարյան



«Կեղտո՛տ», «Մատ թափ չտա՛ս»․․․ կռիվ ու գոռոցներ ԱԺ-ում (video)



Ձեզ հլը նայե՛ք․ Տարոն Չախոյանի ու Արփի Դավոյանի համար առանձին դժոխք է լինելու․ Գառնիկ Դավթյան (video)



Փաշինյանի հայտարարությունը կոնկրետ բացահայտում արեց․ Սևակ Խաչատրյան (video)



Ի՞նչ եք ոգևորվել․ ասե՛լ ենք, հաղթելու ենք․․․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը՝ ՔՊ-ին (video)



Լևոն Հարությունյա՛ն, շատ վտանգավոր պրոցեսի մեջ եք մտել, ձեզ մի բան եմ զգուշացնում․ Բոզոյան (video)



«Այ մա՛րդ, դե սուս մնա․․․»․ Արփի Դավոյանի «ճվոցն»՝ ԱԺ-ում (video)



Ի՞նչ եք ծիծաղում․ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում․ աղետ է լինելու․ Հարություն Մնացականյան (video)



Ուղիղ հարց եմ տալիս՝ էս ի՞նչ կապ ունի ինքնիշխանության հետ․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ականներին (video)



«Այ հարիֆնե՛ր, մեզ նոր մսաղաց են տանում, դուք Եվրատեսիլո՞վ եք ուրախանում»․ Անժելա Թովմասյան (video)



Փաշինյանը Ադրբեջանի տաղավարի դիմաց էր կանգնել, ու․․․Արեգա Հովսեփյան (video)



Նիկոլ Փաշինյա՛ն, վաղը փարատեք այս լրջագույն խնդիրը, թե չէ․․․ Մարիաննա Ղահրամանյան (video)



Աղվան Վարդանյա՛ն, ոնց ասեք, տենց էլ անելու եմ․ Ռուբեն Ռուբինյան (video)



«Դուք դիվոտվում եք, բայց լա՛վ լսեք»․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (video)



27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր



Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *