24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին

Written by

in

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։20-ի սահմաններում Բուրաստան բնակավայրի կենտրոնական փողոցում 24-ամյա Արմո Դ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Լաուրա Հ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 4 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *