Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագnրծության լավագույն պատասխանը. «Ուժեղ Հայաստան»

Written by

in

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչnւթյունը ծանրագույն հարվшծ էր Հայոց պետականությանը. Ուժեղ Հայաստանը կլինի այդ ոճրագnրծության լավագույն պատասխանը, այս մասին ուղերձ է հղել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այն խաթարեց երկրի բնականոն զարգացումը, խարխլեց պետականության հիմքերն ու ներքաղաքական կայունությունը, ծանր հարված հասցրեց հանրային վստահությանն ու ապագայի հանդեպ հավատին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոտրեց մեր պետության ողնաշարը։

Ոճրագործների նպատակն էր կոտրել մեր ժողովրդի ոգին և կասկածի տակ դնել Հայաստանի ապագան։ Հայ ժողովուրդը, սակայն հաղթահարեց նաև այդ ծանրագույն փորձությունը։

Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի։

«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին արվող զիջումների։

Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել մեր պատմության այս կարևոր պահին, միանալ մեզ և միասին հասնել փոփոխությունների՝ կերտելով ուժեղ Հայաստան»:

դիտվել է 4 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *