Փայլուն արդյունք. Հայաստանի երեք ըմբիշները կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Written by

in

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են տպավորիչ մրցելույթները:

Այսօր` հոկտեմբերի 26-ին, պայքարի մեջ մտած մեր երեք ըմբիշներն էլ հաղթահարեցին քառորդ եզրափակիչի արգելքն ու դուրս եկան կիսաեզրափակիչ:

​63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում անչափ վստահ գոտեմարտ անցկացրեց ու 9-0 հաշվով ժամանակից շուտ ջախջախեց Ուզբեկստանի ներկայացուցչին։

​67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը համառ պայքարում 3-2 հաշվով առավելության հասավ Նորվեգիան ներկայացնող ըմբիշի նկատմամբ և նույնպես ապահովեց իր տեղը լավագույն քառյակում:

​Անմասն չմնաց նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, որը քառորդ եզրափակիչում 10-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ նորվեգացի Մուկուբուի նկատմամբ:

​Այսպիսով՝ մեր երեք ըմբիշներն էլ երեկոյան մրցահերթում կգոտեմարտեն աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար:

​Հիշեցնենք, որ մինչև այս փուլ հասնելը հայ ըմբիշները տոնել էին ևս երկուական հաղթանակ: Կարեն Ասլանյանը ժամանակից շուտ պարտության էր մատնել Կոռնելիու Ռուսուին (10-0) և Աֆթանդիլ Ուուլուին: Սլավիկ Գալստյանը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին (5-1) և Վալենտին Պետիչին: Իսկ Գևորգ Թադևոսյանը հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին (6-3) և Ղազախստանի ներկայացուցչին (4-1):

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *