ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

Written by

in

Քաղաքային միջավայրի բարելավմանն ու բակային տարածքների բարեկարգմանն ուղղված համայնքի ղեկավարի հերթական նախաձեռնությամբ մեկնարկել են 17 մանկական խաղահրապարակի վերանորոգման և երկու հանգստյան գոտու վերակառուցման աշխատանքները։

Ծրագրում ընդգրկվել են քաղաքի մի շարք փողոցների և թաղամասերի բակերը, որտեղ առկա խաղահրապարակները ժամանակի ընթացքում կորցրել են իրենց նախնական տեսքն ու այլևս չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Նախատեսվող աշխատանքների արդյունքում բակերը կունենան ավելի բարեկարգ ու խնամված տեսք՝ ապահովելով երեխաների խաղի ու ժամանցի, ինչպես նաև բնակիչների հանգստի ու առօրյա շփման համար նպաստավոր պայմաններ։

Ծրագրի շրջանակում կբարեկարգվեն հետևյալ հասցեներում գտնվող խաղահրապարակներն ու հանգստի գոտիները՝

 Շահումյան փողոցի թիվ 20 շենքի հարակից հատված

 Մ․ Հարությունյան փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ

 Մ․ Հարությունյան փողոցի թիվ 8 շենքի հարևանությամբ

 Մ․ Հարությունյան փողոցի թիվ 3 շենքի հարևանությամբ

 Սպանդարյան փողոցի թիվ 1ա շենքի հարևանությամբ

 Շահումյան փողոցի թիվ 2 շենքի հարակից հատված

 Մ․Ստեփանյան փողոցի թիվ 42 շենքի հարևանությամբ

 Մ․ Պապյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ

 Մ․ Պապյան փողոցի թիվ 4 շենքի հարևանությամբ

 Բաղաբերդ թաղամասի թիվ 6 և 8 շենքերի միջանկյալ հատված

 Ռ․ Մինասյան փողոցի թիվ 13 շենքի հարևանությամբ

 Ռ․ Մինասյան փողոցի թիվ 19ա շենքի հարևանությամբ

 Ռ․ Մինասյան փողոցի թիվ 25բ շենքի հարևանությամբ

 Հ․ Ավետիսյան թիվ 10 շենքի հարևանությամբ

 Բաղաբերդ թաղամասի թիվ 1 և 2 շենքերի միջանկյալ հատված

 Մ․ Պապյան փողոցի թիվ 18 շենքի հարևանությամբ

 Ձորք թաղամասի թիվ 1 շենքի հարևանությամբ

 Սպանդարյան փողոցի թիվ 6 շենքի բակ/հանգստի գոտի/

 Մ․ Ստեփանյան փողոցի թիվ 18 շենքի բակ/հանգստի գոտի/

Ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին շաբաթօրյա շրջայցի ժամանակ տեղում հետևել և համապատասխան հանձնարարականներ է տվել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ծրագրի հաջող իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է 85 653 410 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Արշ-Արա» ՍՊԸ

Կապանի համայնքապետարան

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *